ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԸ ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ԵԶԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԸ ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ԵԶԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

В свое время по просьбе читателей мы публиковали статью курдского лингвиста, писателя и публициста Азиз э Джаво Мамояна: «Армянский богослов начала ХХ века об эздиан и эздианстве». Теперь к этой статье живой интерес проявили и армянские читатели. По их просьбе мы публикуем эту статью и на армянском языке – с некоторыми разъяснениями и комментариями автора.

*
* *

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ

ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԸ ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ԵԶԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր «Историческая дилемма, или идея фикс?» հոդվածի հրատարակվելուց հետո ( http://kurdistan.today/?p=20739 ) KURDPRESS.RU կայքի խմբաքրությունը ընթերցողներից բազմաթիվ նամկներ էր ստացել. չնայած, նամակները իրենց բովանդակութեաբ տարբեր էին, սակայն նրանց հղինակների մեծամասնությունը ցանկություն էր հայտնել՝ մանրամասն պատմել XX դարի հայ աստվածաբան Սիոն Վարդապետ Տեր-Մանվելյանի (Սիոն Վարդապէտ Տէր-Մանուէլեան) և նրա «Եզիդի կուրմանջ» («Եզիդի կուրմանժ») գրքի մասին: Եվ, եթե ռուսալեզու ընթերցողները հարցրել էին՝ հնարավոր չէ, արդյոք, այդ գիրքն ռուսերեն կարդալ, ապա հայալեզու ընթերցողներին հետաքրքրել էր այն հարցը, թե այդ գիրքն որտեղ կարելի է ձեռք բերե՞լ:
Այդ ժամանակ կայքի խմբագրությունը դիմեց մեզ՝ պատասխանել ընթերցողների հարցերին: Մենք բավարարցինք նրանց խնդրանքը, և մեր պատասխանները հրատարակվեցին…
Այդ հրատարակումից արդեն բավական ժամանակ է անցել, սակայն մինչ օրս էլ այս թեման գտնվում է ընթերցողների ուշադրության կենտրոնում, և ետաքրքրվողների թիվն օրեցօր աճում է:

Այս հոդված-պատասխանի նկատմամբ առանձնապես մեծ է հայալեզու ընթերցողների հետաքրքրությունը: Նրանք խնդրում են՝ հրատարակել այդ գիրքը (գոնե՛ ֆոտոպատճենը), որպիսի իրենք կարողանան բնօրինակը կարդալ:
Այնպես էլ ընթերցողներից շատերին հետքրքրում է այն հարցը, թե ինչու՞, չնայած, քրդերն իրենց նախահայրենիքը Մեդյա (Medya) անվանում, օտար ժողովուրդները՝ Միդիա, սակայն հայերն այնՄարաստան են կոչում: Այնպես էլ նրանք ցանկություն են իմանալ, թե հայերն ինչու՞ են մարերին վիշապազուն կոչում, իսկ նրանց թագավորներից մեկին՝ Աժդահակ/Աշդահակ… – Այդ անունները կապ ունե՞ն, արդյոք, հայերեն վիշապ և աժդահա բառերի հետ: – Հարցնում են նրանք:
Այս կարգի հարցերը ծագում են նաև քուրդ ժողովրդի պատմության, նրա ծագումաբանության և ազգային-դավանաբանական հարցերով զբաղվող հթազոտողների մոտ, որոնք առիթ են ունենում՝ իրենց գիտական հետաքրքրությունների շրջանակում, ուսումնասիրել հայ հին և ժամանակակից աղբյուրներում քրդերի մասին եղած պատմական տեղեկություններն: Այդ իսկ պատճառով էլ, մենք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք հարգարժան ընպերցողների հարցերին, և կփորձենք, մեր ձեռքի տակ եղած նյութերի հիման վրա, պատմական աղբյորների տեղեկություններից ելնելով, բավարարել նրանց խնդրանքը:

Եվ, այսպե՛ս.

Սկսենք վերջին հարցից:
Ամբողջ գիրքն ռուսերեն թարգմանությամբ չենք խոստանում, սակայն որոշ հատվածներ, որոշակի մեկնություններով՝ հնարավոր է (խնդրանքի այս հատվածն արդեն բավարարված է – http://kurdistan.today/?p=20992 ):

Գիրքն ամբողջությամբ կարդալու հնարավորութեան հարցը:
Իհարկե մենք կկարողամնայինք պատրաստել գրքի լուսապատճենն ու այն հրատարակել, սակայն մեր ունեցած աշխատանքային պատճենի լուսանցքներն ու պարբերությունների միջև եղած տարածքները լցված են տողերիս հեղինակի բազմաթիվ նշումներով և մեկնաբանութեուններով: Եվ, մեկ ուրիշ հանգամանք ևս. այդ գիրքը գրված է ավելի քան մեկ դար առաջ, հայոց լեզվի այդ ժամանակվա ուղղագրության կանոնների համապատասխան, և ևեղինակն այն գրելու ժամանակ հետևել է արքեպիսկոպոս Գաբրիել Այվազովսկու այն գիտական պատգամին, որն ասում է. «Մեր աշխարհիկ աղքատիկ բարբառն լեզու դարձնելու համար հարկավոր է, այն մոտեցնել յուր հարոստ մայր գրաբարին» (էջ 42)… Եվ Տեր-Մանվելյանը կարելույն չափով մինչև վերջ հավատարիմ է մնացել այս պատգամին: Ուստի հազիվ թե ընթերցողների գերիշցող մեծամասնությունը կարողանա ազատորեն կարդալ և հասկանալ այն:
Իսկ հիմա գրքի և նրա հեղինակի մասին.
Ճիստն ասած, գրքի հեղինակի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, բացի այն սուղ տեղեկությունից, որն մենք քաղել ենք նրա անուն-ազդանունից՝ Սիոն Վարդապետ Տեր-Մանվեկյան. այսինքն, նա հոդևորական է եղել և ունեցել է վարդապետի աստիճան…
Նրա «Եզիդի կուրմանժ» գրքի մասին կարելի էր ի՞նչ ասել:
Այն լույս է տեսել 107 տարի առաջ՝ 1910 թվականին, Ախալցխայի Մարտիրոսյան եղբայրների տպարանում:
Չնայած այս գրքույկն բաղկացած է ընդամենը 42 էջից, սակայն, բովանդակության հագեցվածության, քննարկվող նյութի բազմազանության և հարստության, ինչպես նաև նյութի վերլուծության մեթոդի տեսակետից, արժանի է, որ այս աշխատությունն իր պատվավոր տեղը գրավի քուրդ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված գրքերի շարքում:
Այն, որ ինքը՝ Սիոն Վարդապետ Տեր-Մանվելյանն, իր գիրքն «Եզիդի կուրմանջ» է անվանել, դա նշանակում է, որ հեղինակի համար այդ էթնո-դավանաբանական համայնքի անդամները կուրմանջներ են. Իսկ կուրմանջները, ինչպես հայտնի է, քուրդ ժողովրդի ամենամեծ մասն են կազմում (ավելի քան՝ 70%ը), որոնք խոսում են քրդերեն լեզվի կուրմանջի բարբառով:
Իր այս ուսումնասիրության մեջ նա այս համայնքն ու նրա ներկայացուցիչներին հիշատակոմ է 105 անգամ – 9 տարբեր ձևերով. եզդի – 44 անգամ (այս տերմինը ավելի համահնչուն է եզդիների ինքնանվանմանը՝ էզդի/êzdî), քուրդ – 24 անգամ, կուրմանջ – 17 անգամ, եզիդի – 8 անգամ, կուրմանջ եզդի – 5 անգամ, եզիդի կուրմանջ – 4 անգամ, մեդացի կուրմանջ եզիդիներ – 1 անգամ, եզդի քրդեր – 1 անգամ, կուրմանջ եզիդիներ – 1 անգամ: Ընդ որում, նա ժամանակ առ ժամանակ այդ անունները հիշում է այլ բառերի և բառակապակցությունների զուգադրությամբ՝ մեդացիների հետնորդներ, մար1 վիշապազունների2 սերունդ, Էկբատանի հետնորդներ (Էկբատան – հին Մարաստանի3 մայրաքաղաքը. – Ա. Ջ.), մեդացիների հետնորդներ, դյուցազուն բյուրասպ մար-Աշդահակի4 սերունդ ևլն.
Այստեղ ընթերցողը կնկատի, որ, օգտագործման հաճախականության տեսակետից, եզդի անունը առաջին տեղում է (44 անգամ), երկրորդ տեղում քուրդ անունն է (24 անգամ), երրորդ տեղում՝ կուրմանջ անունը (17 անգամ), չորրորդ տեղում՝ եզիդի անունը (8 անգամ), հինգէրորդ տեղում՝ կուրմանջ եզդի անունը (5 անգամ), վեցերորդ տեղում՝ եզիդի կուրմանջ անունը (4 անգամ) և յոթերորդ տեղում մեդացի կուրմանջ եզիդիներ, եզդի քրդեր և կուրմանջ եզիդիներ անուններն են (մեկական անգամ): Եվ այս բոլորն էլ՝ նույն եզդիներին անվանելու համար: Սակայն ամենակարևորն այն է, որ գրքի հեղինակի համար բոլորովին էլ սկզբունքային չէ, թե նա այդ բառերից որն է օգտագործում եզդիներին անվանելու համար՝ եզդի, քուրդ, կուրմանջ եզդի, եզիդի, եզիդի կուրմանջ, մեդացի կուրմանջ եզիդիներ, եզդի քրդեր, թե՞ կուրմանջ եզիդիներ բառերը: Բոլորը նրա մոտ ստացվում է առանց հատուկ ընտրության, բացի մեկից՝ «մեդացի եզդիներ», «… հին մարերի հետնորդներ», կամ «Էկբատանի հետնորդներ»: Եվ այս հանգամանքը նա օգտագործում է, որպեսզի ընդգծի եզդիների միդիական (մարական) ծագումը: Այսինքն, կարդալով այս գիրքը, կարելի է եզրակացնել, որ այս բառերով հեղինակն ընդգծում է եզդիների ազգային բոլոր առանձնահատկությունները՝ որ նարանք եզդիներ են, որ եզդիները նույն մար-մեդացիներն են (տեքստում՝ մեդացիների հետնորդներ, մար վիշապազունների սերունդ, դյուցազուն բյուրասպ մար-Աշդահակի սերունդ ևլն), որ եզդինրը նույն քդերն են, որ նրանք պատկանում են այն քրդերի թվին, որոնք խոսում են կուրմանջի բարբառով…
Եվ այստեղ հայ աստվածաբանի՝ այս գիրքն գրելու լեյտմոտիվն է հետաքիրքիր: Ահա, այն.
«Թեպետ ժամանակ առ ժամանակ նրանց մասին տրվել են մակերեսային տեղեկություններ, սակայն, ցավոք, դրանց մեծ մասն էլ հիմնված է թյուր և պատահական լուրերի վրա, այդ իսկ պատճառով էլ, որոշեցի, այս ակնարկովս հնարավորոթյուններիս սահմաններում համառոտակի տեղեկություններ ընձեռնել մեր ընթերցողներին դյուցազուն բյուրասպ մար Աշդահակի հետնորդների մասին» (էջ 5):
Եվ, չնայած հեղինակի այս բացատրությանը, ընթերցողն գրքի տեքստից կկռահի, որ միայն սա՛ չէ այսպիսի լուրջ դիտարկումների և այնուհետև այս կարգի գիտական հետազոտությունների հիմնական դրդապատճառը:
Իր գրքի առաջին բաժնում Տեր-Մանվելյանը, թերևս չի նշում, որ դա է եղել այս գիրքն գրելու հիմնական դրդապատճառը, նշոում է: «Սույն պատմական ակնարկիս բնաբանն է՝ «Ահա այժմ ես զվարճանում եմ` ոչ փոքր ուրախություն զգալով…» – գուցե կարճ է, սակայն Խորենացու այս խոսքերից լույսի պես արտացոլվում է նրա ուրախությունն ու գերագույն բերկրանքը՝ մեդացի Վարբակես վիշապազուն մարի կողմից՝ իր սիրելի հարազատ հայկազուն Պարույրի առաջին պսակադիր թագադրության համար… 5
… Եվ այսպես, Պարույրի թագադրությամբ, – շարունակում է Տեր-Մանվելյանը, – Հայաստանը ոչ միայն ավատական վասալականությունից վերածվում է քաղաքական- մի ամփոփ գերիշխանության, այլև ստեղծվում է մի քաղաքական-մշակութային դաշնակցություն հայերիս և հարևան պեթտությունների, ինչպես վիշապազուն մարերի՝ այդ ժամանակվա հզոր պետություններից մեկի հետ, որի հարազատ սերունդն են հանդիսանում ներկայիս եզդի կուրմանջները:
… Եվ այնուհետև էլ երկար ժամանակ մեր երկու դաշնակից ազգերի միջև գոյատևում են թե՛ այդ քաղաքական դաշնակցությունը, և՛ թե բարեկամական ու բարի դրացիական հարաբերությունները…» (էջ 3 – 4).
Այսինքն, հայ աստվածաբանն իր՝ ժամանակի համար այս ոչ ստանդարտ թեմայի ուսումնասիրոթյունը սկսում է հատկապես «մարերի հետնորդ եզդի կուրմանջների» հանդեպ երախտագիտության նկատառումով, որոնց նախնիները ժամանակին ոչ միայն դարձել են հայկական պետության ստեղծման նախաձեռնողները, այլև՝ նրա առաջին արքայի թագադրողները…
Տեր-Մանվելեանն իր այս գիրքի մեջ հեթաքրքիր մտքեր է շարադրում, և երբեմն եզդիների կյանքից այնպիսի տեղեկություններ է բերում ու մեկնաբանում, որոնք զարմացնում են ընթերցողին և վկայում են նրա խորաթափանցության ու գիտական հոտառության մասին: Այս է պատճառը, որ ընթերցողը մեծ հետաքրքրությամբ է հետևում նրա մտքերի ընթացքին…
Իր՝ գիրքն գրելու հիմնական լեյտմոտիվն բերելուց հետո, հեղինակն շարունակում է:
«Այժմ դառնանք մար վիշապազունների այժմյան սերունդ կուրմանջ եզդիներին:
Բյուրասպն (հազարաձի) Աշդահակի հետնորդներ՝ ներկայիս եզդիները, թեպետև չար բախտի բերումով, բիրտ վրանաբնակ խաշնարածներ են համարվել, այսօր ապրում են Հայաստանի կենտրոնական ե հարավային լեռնային շրջաններում՝ ապավինելով իրենց խաշնարածությանը, որսորդությանը և, ամենագլխավորը, տնային ձերադործային արվեստին, բայցևայնպես, այդ ծանր, դժխեմ կացությունը և տառապալից զրկանքները անզոր են գտնվել՝ իսպառ ու անհետք ջնջելու նրանց յուրահատուկ կենսունակությունը, վառ կորովը, մարտական ոգին ու ամվեհերությունը:
Բնական է, որ կյանքի դաժան պայմանները խեղճ կուրմաջ ժողովրդի վրա ծանր հետք են թողել:
Սակայն, չնայած իրենց դառը վիճակին, հետամնացությանն ու փոքրաթվությանն, եզդիները աչքի են ընկնում իրենց այնպիսի բարեմասնություններով, որոնք ընդհանրապես հատուկ են մեծ ազգերի հետնորդներին» (էջ 5):
Եվ եզդիների այսպիսի բնորոշումը՝ որպես մեծ ազգի հետնորդների և նրա մի
ճյուղի, կարմիր թելի նման անցնում է այս գրքի միջով՝ առաջին էջից մինչև վերջին:
Ընթերցողին հետաքրքիր կլինի՝ իմանալ, թե ինչու է հղինակը իր գրքում ամեն քայլի վրա ընդգծում եզդիների միդիական ծագումը: Ընդգծում է, որովհետև, որպես իր ժամանակի բարձրակիրթ անձնավորություններից մեկը, նա այդ մասին արժանահավատ տեղեկություններ է քաղել հայ հին, միջնադարյան և ավելի ուշ աղբյուրներից: Եվ դա բնական է. հայ մտավորկանոթյան մեջ ХХ դարի սկզբին էլ առանձին լուսավորյալ անձնավորություններ համոզված են եղել, որ քրդերը (այդ թվում, իհա՛րկէ, նաև եզդի քրդերը) հին մարերի հետնորդներ են: Որ, ասելով մար, հայերն քուրդ են հասկացել, և հակառակը, ասեելով քուրդ, հասկացել են մար: Այդպիսի տեղեկություններ պահպանվում են հայ հին աղբյուրներում, նարանցից մի քանիսը արդեն հրատարակվել են, իսկ մյուսներն սպասոմ են իրենց ժամին…
Ինչպես երևում է, հեղինակը լավ է պատկերացնում, թե եզդիները ինչ վիճակի են հասել և չի կարող այն իրատեսորեն չնկարագրել: «Ակներև է, որ Էկբատանի՝ երբեմնի մեծ պետության վերջին մեդացի հետնորդ կուրմանջ եզդիները, մազապուրծ լինելով ֆանատիկ իսլամության նախճիրներից, այնպես էլ քրիստոնյաների անգութ բռնություններից, գոյատևել են իրենց նախնիների բնութապաշտ դավանանքի ուրվականի մեջ: Բայց, քանի որ նրանք իրենց ինքնուրույն դավանանքով, բարեբախտաբար, չեն պատկանում ներկայիս գերիշխող կրոններից և ոչ մեկին, այդ իսկ պատճառով բոլորի կողմից դիտվել են որպես անկրոն ժողովուրդ, նույնիսկ իրենց արյունակից՝ մահմեդականության գիրկն ընկած, հարազատների կողմից: Ընդ որում, բոլորը նրանց հավասարապես չարամտորեն արհամարում և անարգում են:
Մահմեդականություն ընդունած քրդերը պահպանել են միայն եզդիական տարազն ու լեզուն…»: (էջ 5 – 6)
Ահա՛, այսպիսի պատկերացում է ունեցել Սիոն Վարդապետ Տեր-Մանվելյանը եզդիների մասին:
Եվ ամենահետաքրքրականն այն է, ուշադրություն դարձրեք, քրիստոնեական հոգևորականը եզդիների և նրանց կրոնի մասին ունի իր առանձնահատուկ պատկերացումը: Ահա, այն. «… [եզդիները] մազապուրծ լինելով ֆանատիկ իսլամության նախճիրներից, այնպես էլ քրիստոնյաների անգութ բռնություններից, գոյատևել են իրենց նախնիների բնութապաշտ դավանանքի ուրվականի մեջ: Բայց, քանի որ նրանք իրենց այդ ինքնուրույն դավանանքով, բարեբախտաբար, չեն պատկանում ներկայիս գերիշխող կրոններից և ոչ մեկին, այդ իսկ պատճառով բոլորի կողմից դիտվել են որպես անկրոն ժողովուրդ…» – Եվ ХХ դարի սկզբին, երբ կրոնական անհանդուրժողականության և ատելության հիման վրա նույնիսկ մարդկանց են գլխատել, քրիստոնեական հոգևորականի կողմից նրանց մասին, ում «բոլորը դիտել են որպես անկրոն ժողովուրդ …, բոլորը նրանց չարաչար արհամարել ու անարգել են», այսպիսի բնորոշում գրելը, կարելի է խիզախություն համարել, և, ինչու՞ ո՛չ, նույնիսկ՝ հերոսություն կոչել:
Սակայն, սա էլ բոլորը չէ …
Այս փոքրիկ գրքույկը, վերնագրից սկսած մինչև վերջին բառը, ծառայում է հին աշխարհի պատմության բազմաթիվ անհայտ և խճճված էջերը լուսաբանելուն:
«Նրանց համոզմամբ, տաճարին հավասար սուրբ է նաև օջախը, ինչպես և նրա կրակը, որը և համարվում է իրենց սրբավայրի գլխավոր սուրբ էությունը: Որպես Օջախի և Կրակի ներկայացուցչի, նրանք աստվածացնելու մակարդակով իրենց ակնածանքն ու մեծարման խոսքն են հղում Արևին, և նույնիսկ երկրպագում են այն՝ փառաբանում նրա հրաշափառ ծագման արշալույսը» (էջ 11):
Եվ, չնայած, Տեր-Մավելյանը եզդիականությունը պատկերացնում է իր ոչ բոլոր առնձնահատկություններով և նրա ոչ բոլոր կողմերն է լուսաբանում, բայց, որպես սկզբունք, ընդհանուր գծերով նա մոտ է քուրդ ժողովրդի այդ հնագույն կրոնի իսկությունը բացահայտելուն…
Եվ այստեղ սկզբունքայինը հենց սա՛ է…
Սակայն, այս կապակցությամբ հարկ կհամարեինք, նշենլ, որ եզդիների համար ոչ թե կրակն է համարվում գլխավոր սրբությունը, այլ՝ Արևը: Արևն եզդիների համար համարվում է կյանքի անսպառ աղբյուրը, Գերագույն Ոգու սուրբ էությունը, իսկ կրակն համարվում է միայն նրա մի մասնիկն երկրի վրա, այդ իսկ պատճառոով եզդիների համար նա էլ սուրբ համարվում:
Եզդիականության մեջ Արևը ոչ միայն սուրբ էություն է, նա այնպես էլ Աստծու գոյության տեսանելի խորհրդանիշն է, որովհետև առանց նրան Երկրագնդի վարա կյանքի գոյությունը անհնար է:
Եվ այն հարցի պատասխանը, թե ինչու՞ են եզդիականությունը այնպես էլ արևապաշտություն անվանում, պետք է հթնց այստեղ փնտրել:
Սակայն, այնուամենայնիվ, Տեր-Մանվելյանը ներքին հոտառությամբ կռահում է, թե ինչումն է կայանում եզդիական կրոնի իսկական էությունը:
Ինչպես երևում է, նա եզդիներին մոտիկից է ճանաչել. նա մեծացել է նրանց շրջապատում, ներսից է ոսումնասիրել նրանց մշակույթը, կրոնը, սովորույթները, ավանդույթներն ու կենցաղը: Ահա, ինչ է գրում ինքն՝ հեղինակը, այդ մասին. «… նրանց տխրած աչքերից գիլ ու գլոր հոսում են դառն արտասուքի բյուրեղյա կաթիլները, որոնց հանդիստեսն լինելու բախտ եմ ունեցել ես մանկությանս օրերին» (էջ 10):
Ընթերցողն չի էլ հասցնում զարմանալ. ամեն քայլափոխին նա իր և յուր ընթերցողների համար ինչ-որ մի նոր, մինչև վերջ չճանաչված բան է բացահայտում. «… մեր այսօրվա բարյացակամ դրացի կուրմանջ եզդիները, որոնց մասին մեր համեստ աշխատության մեջ հիշատակեցինք, համարվում են (և ե՛ն) մեր երբեմնի հզոր դաշնակից մարաց Աժդահակյան վիշապազունների սերունդը…» (էջ 41):

«Ակներև է, որ Էկբատանի՝ երբեմնի մեծ պետության (Էկբատան – Միդիայի թագավորության մայրաքաղաքը. – Ա. Ջ.) վերջին մեդացի հետնորդ կուրմանջ եզդիները մազապուրծ լինելով ֆանատիկ իսլամության նախճիրներից, այնպես էլ քրիստոնյաների անգութ բռնություններից, գոյատևել են իրենց նախնիների բնութապաշտ դավանանքի ուրվականի մեջ: Բայց, քանի որ նրանք իրենց այդ ինքնուրույն դավանանքով, բարեբախտաբար, չեն պատկանում ներկայիս գերիշխող կրոններից և ոչ մեկին, այդ իսկ պատճառով բոլորի կողմից դիտվել են որպես անկրոն ժողովուրդ, նույնիսկ իրենց արյունակից՝ մահմեդականության գիրկն ընկած հարազատներից: Ընդ որում, բոլորը նրանց հավասարապես չարամտորեն արհամարում և անարգում են…» (էջ 5 – 6)

«…Բնական է, որ կյանքի դաժան պայմանները խեղճ կուրմանջ ժողովրդի վրա ծանր հետք են թողել:
… Սակայն, չնայած իրենց աղետալի վիճակին, հետամնացությանն ու փոքրաթվությանը, եզդիները աչքի են ընկնում իրենց այնպիսի բարեմասնություններով, որոնք ընդհանրապես հատուկ են մեծ ազգերի հետնորդներին» (էջ 5):

«Եզդին ամբողջ հոգով ու սրտով հավատում և դավանում է մեկ արարիչ-Աստծու
գոյությանը երկնքում, հավատում է նրա երկնային զորությանն ու փառքին, նրա իմաստուն, անսահման նախախնամ տնօրինությանը…



Եզդիական կրոնի գաղափարական վեհությունը կայանում է հավատացյալի անվեհեր քաջության և իսկական ազնվության մեջ, որը և կազմում է նրանց հասարակ, սակայն ոչ անխորհուրդ՝ եզակի, ոչ արհեստական դավանանքի մակարդը – դավանանք, որի ուսումնասիրությունից շատ բան է կախված՝ հատկապես, գիտության զարգացումն ու կրոնի պատմության հարցերի լուսաբանումը…» (էջ 7).

«Օ՜հ, ինչպիսի՜ վեհանձնություն…, ինչպիսի՜ հարգանք նախնիների մարդկային ազնիվ ու վեհ գաղափարների հանդեպ, որպիսին բոլորովին բացակայում է լուսավոր և առաջադեմ թվացող մեծամեծ ազգերի մոտ և նրանց կրոններում, որոնք այսօր շլացած են իրենց կրոնական և քաղաքական արտաքին շուքով» (էջ 8)…

«Նախանձելի է եզդիների՝ իրար նկատմամբ փոխադարձ վստահությունը…
Մուրհակի գործածությունը գրեթե գոյություն չունի նարնաց մոտ, այն անվստահության նշան է համարվում: Մուրհակի փոխարեն ծառայում է փոխադարձ ազնիվ խոսքը: Նրանք տված փողի դիմաց (գումարը մեծ լինի, թե փոքր, միևնույն է) վաշխ-տոկոս վերցնելու սովորություն չունեն: Պարտականներից տոկոս վերցնելը մեղք ու ծանր հանցանք է համարվում…: Եվ այս ամենից հետո քաղաքակիրթ, ավետարանական համարված քրիստոնյան համարձակվում է՝ քրդին անգութ և անհավատ անվանել: Իսկ ինքն, իրականում հավատ ունի՞ արդյոք… Անտարակույս, եթե հավտը կենսունակ չէ, այն մեռյալ է… Նրանք օժտված են կենսունակ և գործող հավատով» (էջ 22 – 23):

«Պետք է խոստովանել, եզդիները իրենց աչքի ընկնող մյուս բարեմասնությունների հետ պահպանել են նաև արևելյան հյուրասեր ոգին, որն սիրահոժար հյորընկալության պահերին ցայտուն կերպով երևում է նրանց ինքնագոհ և ուրախ դեմքի վրա» (էջ 16; եզդիների սովորույթների և կենցաղի մասին կխոսվի ստորև):

«… Բյուր փառք Խորենացուն, որ այսօր մեր անմահ անցյալի պանծալի հիշողոթյուններով մեզ նիրհից է արթնացնում: Ահա, թե ինչու ինձ հաճելի թվաց, պատմական մի ճամփորդություն կատարել անգութ աշխարհի կողմից մոռացված վիշապազունների ապաբախտ ժառանգների անցյալում, ովքեր իրենց փրկությոնը մինչ օրս ապավինել են լեռնային բավիղներին ու ծերպերին» (էջ 42):
Եվ սա էլ բոլորը չէ. Տեր-Մանվելյանն իր այս աշխատությունում շարունակում է եզդիների կյանքից բերել բազմաթիվ վառ օրինակներ, և հիացմունքով նրանց համեմատում է իր ազգակից հայերի հետ, իսկ հաճախ ի ցույց է դնում՝ նրանցից օրինակ վերցնելու համար, և ոչ մի կերպ չի կարող թաքցնել իր զգացմունքներն ու հիացմունքը…
Ահա՛, մի քանի հատված:
«… Զարմանալի երևույթ՝ ողջ աշխարհն իրենց անհավատ է համարել և համարում, իսկ նրանք՝ ողջ մարդկությունը» (էջ 12):

«… [Եզդին] սովոր է՝ օլիմպիական բարձրությունից նայել շրջակա ազգերի վրա…» (էջ 23):

«… Պետք է նշել, որ կուրմանջն ի ծնե իսկ հպարտ է: Նրանց ամեն մի քայլափոխում, շարժուձևում և խոսակցությունում երևում է նրանց անընկճելի հպարտ ոգին …» (էջ 23 – 24):
Իհարկե, եզդիների դավանաքի ճշմարիտ էությունն բացահայտելը ժամանակի հարց է: Եվ դա կախված կլինի անշահախնդիր, խորը և բազմակողմանի ուսումնասիրությունից: Եվ այդ ուսումնասիրությունից էլ, – Տեր-Մանվելյանի խոսքերով ասած, – «շատ բան կախված կլինի, գլխավորապես, գիտության զարգացումն և կրոնի պատմության լուսաբանումը»:
Այնուամենայնիվ, Տեր-Մանվելյանը, լինելով իր դարաշրջանի զավակը, չէր կարող իր ժամանակի կրոնական ուսմունքների և վարդապետությունների ազդեցություններից անմասն մնալ: Նամանավանդ, եթե հաշվի առնենլ, որ նա հոգևորական և աստվածաբան է եղել: Բայց, եթե նա այդպիսի ժամանակաշրջանում, իր այդպիսի կարգավիճակով եզդիների մասին գրում է, որ «նրանք իրենց ինքնուրույն դավանանքով, բարեբախտաբար, ներկայիս գերիշխող կրոններից ոչ մեկին էլ չեն պատկանում, այդ իսկ պատճառով բոլորի կողմից դիտվել են որպես անկրոն ժողովուրդ…», սա այն մասին է խոսում, որ նա, որպես անձնավորություն, ինչպիսի պայմաններում էլ ձևավորված չլինի, այդ ջամանակ ինչպիսի դոգմաներ, արգելքներ և պայմանականություններ գոյություն ունեցած չլինեն, միևնույն է, նա մնում է ոչ միայն իր դարաշրջանի, այլև բոլոր ժամանկների իսկական Մարդը…

… Այս աշխատության մեջ ներկայացված են ոչ թե միայն Տեր-Մանվելյանի՝ եզդիական կրոնի և նրանց դավանանքի մասին եզրահանգումները, որոնք հիմնված են նրա գիտական դիտարկումների և ուսոմնասիրոթյունների արդյունքների վրա, այլև նրանում կան բազում հետաքրքիր տեղեկություններ՝ եզդիների կյանքի առանձին բնագավառների մասին՝ հասարակական, ազգագրական, մշակութային և կենցաղային բնույթի…
Այդ իսկ պատճառով էլ, ստորև առանց լուրջ փոփոխությունների ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ Տեր-Մանվելյանի հիշյալ գրքից.
«Կուրմանջն … անսասան է մնացել ընտանեկան սուրբ հիմքի վրա՝ նա մի կին է ունենում, որի հետ և ցմահ կապում է իր կյանքը՝ փոխադարձորեն գիտակցված ամուսնական սուրբ միությամբ: Նրանք երդվում են՝ մինչև իրենց կյանքի վերջը ապրել իրենց տան հարկի տակ, որպես նրա հաստատությունը ապահովող սյուների, և միասին տանել իրենց լուծը…, համակված լինելով ամուսնության վեհ խորհրդով, նրանք հավատում են երկու անձերի մեջ մեկ հոգու ամփոփված լինելու գաղափարը:

… Կուրմանջուհին միաժամանկ իր ամոսնու անբաժան գործընկերն է, թե՛ անասնապահության, և թե՛ դաշտային մեծ ու փոքր գործերում, բացի որսորդությունից, որը միայն տղամարդու գործ է համարվում: Կինն իր տան ներքին գործերի տնօրենն ու տերն է, նա մայր է, դաստիարակիչ է և ամեն մի գործի կարգադրողն ու կատարողը…
…Ի տարբերություն ուրիշ ազգերի, կուրմանջների մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, հատկապես օրիորդները, մեց արտոնությյուն և հարգանք են վայելում և ավելի ազատ են» (էջ 16 – 17):

«… Մանկամարդ տիկնայք, այպես ել օրիորդները, բացի դրանից, որ պարանոցները մանյակներով են զարդարում, ձեռքի դաստակները՝ ապարանջաններով, ականջները՝ գինդերով, այպես էլ քթի երկծայրակողմերն զարարոմ են աստղագլուխ, ականազարդ քորոցներով, որոնք կրում են հանդիսավոր օրերին…
… Մանկամարդ քրդուհու սիրելի սովորություններից մեկը ոտքերի սրունքները հոլանի (մերկ) թողնելն է, և սրունքի ու կրունկի միջև ընկած հատվածը զարդարում են հուլունքների բազմազան շարաններով… Մանկամարդ կուրմանջուհու մարմարյա լանջապարանոցը և մազերի բարդ յուսվածքների ծայրափնջերն պատված են գույնզգույն հուլունքներով, և նախշուն գլխաշորի տակով դեպի մեջքն են տարածվում նրա բազմապիվ հյուսքերը:
Զգեստների թևերի ծայրամասերին կարում են արծաթյա զանգակներով հուլոնքներ, որոնցից առաջացող արծաթաձայն ներդաշնակ հնչյունները հաճույք են պատճառում թե՛ կրողներին, թե՛ լսողներին: Ընդ որւմ, այնպես էլ գեղանի աղջիկների և հարսների երգերի ու խոսակցության ժամանակ այդ հնչյունները միախառնվում են նրանց կրած զանգուլակների զնգզնգոցին և երգերի անուշաձայն «լո՛-լո՛»-ներին…

…Ձեռագործը, հատկապես՝ յամանի, խալի, կարպետ գործելը, քուրդ կնոջ սովորական զբաղմունքն է համարվում: Նա սիրոմ է, իր տնային գործերն ավարտելուց հետո, ազատ ժամերին զբաղվել ձեռագործով:
Նրանք այծի մազերից գործում են դիմացկուն և հիասքանչ սև վրաններ, որոնք զարմանալի հատկություն ունեն՝ նարանց միջով ոչ արևի ճառագայթները, ոչ էլ անձրևի կաթիլները ներս չեն թափանցում…
Քրդական յամանի կոչվող երկկողմանի՝ գեղեցիկ ծակոտկեններով նուրբ անկար կարպետները վաճառքի են հանվում ոչ միայն Ռուսաստանի խորքերը, այլև՝ արտասահման: Ոչ քիչ հարգի են նաև քրդական խավավոր խալիները, լոպ-կարպետները, զիլիները…
Հազարավոր քրդուհիների մեջ հազիվ պատահի մեկը, որն ազատ ու վարժ կերպով գործել չկարողանա…

Չնայած գետնափոր տներում և վրաններում ապրելուն և վատ կենցաղային պամաններին, նրանք վերին աստիճանի մաքրասեր են, մաքրակենցաղության սիրահար են…

Նրնաց համար ատելի է խիստ փափկասիրությունը, հատկապես՝ մանուկների խնամքի և դաստիարակության գործում…
….
Եզդուհին կաթնամերքների մշակման գործին լավ գիտակ է, և իր գիտելիքները հմտորեն կիրառում է կաթնամթերքների վերամշակման գործում: Նրնց պատրաստած մածունը, սերոցքը, յուղըն ու պանիրը չափազանց համեղ են: Իսկ տիկերում լոռի մեջ պահած պանիրը իր որակով բարձր է հոլանդական թանկարժեք պանիրներից …» (էջ 18 – 22):

«Նախանձելի է եզդիների՝ իրար նկատմամբ փոխադարձ վստաությունը, եթե իրար հետ մեկ-երկու անգամ աղ ու հաց կիսեցին, արդեն մոտիկ բարեկամ են դառնում՝ փոխադարձ վստահության անկոտրում հավատով:
Մուրհակի գործածությունը գրեթե գոյություն չունի նրանց մոտ, այն անվստահության նշան է համարվում:: Մուրհակի փոխարեն ծառայում է փոխադարձ ազնիվ խոսքը: Նրանք տված փողի դիմաց (գումարը մեծ լինի , թե փոքր, միևնույն է) վաշխ-տոկոս վերցնելու սովորություն չունեն: Պարտականներից տոկոս վերցնելը մեղք ու ծանր հանցանք է համարվում…» (էջ 22 – 23):

«… Նրանք հրաշք-բնության գեղեցկության և արվեստի ջերմ երկպագուներ են: Սիրում են սրնգի մեղեդին, երգ ու պարը… քրդական երգերն մեծամասամբ մելամղձոտ և տխուր են:
Հովիվներն սովորաբար իրենց հոտը արոտ են ուղեկցում սրնգի մեղեդիներով, առանձնահատուկ բացականչություններով ու սուլոցներով» (էջ 23):

«Եզդին զենք կրել ու գործածել շատ է սիրում և խնամքով պահպանում է այն: Զենքը ոչ միայն նրա անբաժան ընկերն է, այլև՝ մարմնի կարևոր մասը…» (էջ 23):

«… [Եզդին] սովոր է, օլիմպիական բարձրությունից նայել շրջակա ազգերի վրա…» (էջ 23):

«… Պետք է նշել, որ կուրմանջն ի ծնե հպարտ է: Նրանց ամեն մի քայլափոխում, շարժուձևում և խոսակցությունում երևում է նրանց անընկճելի հպարտ ոգին …» (էջ 23 – 24):

«[Նրանք] բնականից վերին աստիճանի ուշիմ և սրամիտ են, հատկապես հաշվարկումների մեջ: Անգամ գաղափար չունենալով թվաբանական կանոններից, ինչպես նաև համրիչի գործածությունից, բայցևայնպես, մեծ հաջողությամբ կատարում են տասնյակ հազարավոր թվերի հաշվարկը՝ ավելի հաջող, քան թվաբանագետը, սակայն մինչ այժմ միլիոնավոր թվերի հետ գործ չեն ունեցել: 6

Եզդու հաստատակամությոնն ու սկզբունքայնությունը ծայրահեղության է հասնում , եթե չասենք՝ համառության: Եվ այդ իսկ պատճառով նրանք անսասան են. երկյուղ ասած բանը նրանց մոտ գոյություն չունի, նրանք ավելի շուտ մահը կնդունեն, քան՝ վախը: Նրանց մանուկներն անգամ սառնասրտությամբ և արհամարանքով են վերաբերվում թշնամու հարվածին՝ առանց երկչոտոթյան ամենաչնչին դրսևորման:
Թե տղամարդ, թե կին, փոքրուց սովոր են՝ հմտորեն զենք գործածել:
Իրենց համոզմունքին դեմ գնալը նրանք փոքրոգություն են համարում, և այդ մասին հայտնի է բոլորին. թե՛ հայերը, և թե՛ պարսիկները, մեկի համառռւթյան աստիճանը ընդգծելու համար, ասում են. «Քրդի կող ունի»: – Այսինքն՝ վերին աստիճանի համառ և վճռական մարդ է» (էջ 22 – 26):

«[Նրանք] մեծ հոգատարություն են ցուցաբերում իրենց ձիերի՝ «քրդական հատ քհելների» նկատմամբ, ճիշտ՝ ըստ անգլիական ավանդույթների, թեպետև, այն անգլիացիներից առաջ էլ է նրանց մոտ ընդունված եղել: Ընդ որում, տոհմային անընդհատ հաջորդականության շնորհիվ պահպանվում է նժույգների տոհմաբանությունը…
Իսկական վազքի նժույգների գլխավոր հատկանիշներն են համարվում՝ «բարեկազմ ու գեղեցիկ փոքր գլուխը, փոքրիկ և սուր ականջները, կենդանի և փայլուն աչքերը, կորաձև, ոչ անչափ երկար պարանոցը՝ կարճ ու նուրբ բաշով…, իսկ նրանց բոլորաձև գավակն ընդհանրապես թամբաձև մեջքից բարձր է լինում…
Կուրմանջն իր ձին ոչ միայն սիրոմ է, այլև՝ պաշտում…» (էջ 26 – 28):

«Եզդին հմուտ վիրաբույժ է, հատկապես հմտորեն է տիրապետում անդամահատության գործին: Նրան անծանոթ չեն նաև ներքին հիվանդությունները՝ իրենց պատճառներով: Նրանց շատ լավ հայտնի են դեղաբուսերը, նրանց արմատներն ու ծաղիկները՝ իրենց մանրամսն բուժական հատկություններով և անուններով, ինչպես նաև նրանց պատրաստման և օգտագորշման եղանակները, իհարկե, հին ավանդական սովորույթների համապատասխան:
Առանց մեծ ցավ պատճառելու, նրանք մեծ հաջողությամբ բուժում են մարդու և կենդանիների կոտրածքներն ու հոդախախտումները…» (էջ 29 – 33):

«Շունը, դարերի խորքից եկող՝ մարդու նկատմամբ ունեցած իր հավատարմության շնորհիվ, վայելում է նրա ուշադրությանն ու հոգատարությունը: Բայց նա ոչ մի ազգի մեջ այնքան սեր ու հոգատարություն չի վայելում, ինչպես՝ կուրմաջ եզդիների մեջ: Նրանք հատուկ ջերմութամբ և հոգատարուպյամբ են վերաբերվում որսորդական արագավազ քերծեներին…
Չկա մի եզդու տուն, որ չպահի մեկ կամ մի քանի վարժեցրած որսորդական բարակներ…
Ձմեռը նրանց հագցնում են բրդե կարճ ու թեթև բաճկոններ, որոնք հյուսում են հատուկ նրանց համար: Որսորդական շներն գիշերոմ են իրենց տերերի տներում:
Նրանց վզին հագցնում են երկաթյա թեթև վզնոց, որի վրա դրսի կողմից լինում են սուր մետաղափշեր՝ գայլերից պաշտպանվելու համար…

Իր խիզացությամբ եզդին և՛ որսորդության ժամանակ, և՛ մենամարտում հազիվ թե իր հավասարն ունենա ամբողջ աշխարհում…
Նրանք ազատորեն որսում են ցիռ (վայրի էշ), եղնիկ, արջ, աղվես, նապաստակ… և, ինչ էլ լինի, դրանցից ոչ մեկին էլ չի հաջողվում՝ ազատվել լեռների քաջ զավակ որսորդների դագանակից, ինչպես և նրանց՝ լավ վարժեցրած որսորդական գամփռներից…» (էջ 33 -35):

Վերջաբանի փոխարեն.

Այն, ինչ որ վերը ասվեց Ս. Վ. Տեր-Մանվելյանի գրքի մասին՝ որպես գիտական աշխատության, և քուրդ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի ուսումնասիրության գործում նրա նշանակութեան մասին, թերի կմնա, եթե ոչինչ չասվի նրա՝ եզդիների նկատմամբ դրսևորած գթասրտության, բարյացակամության ու հոգատարության մասին:
Ինչպես երևում է, Տեր-Մանվելյանն իրատեսորեն է պատկերացմում այն դառը վիճակը, որը ճակատագրի բերոմով բաժին է ընկել եզդիներին: Եվ նրան սրտանց ուրախոէթյուն է պատճառում այն փաստը, որ, չնայած այդ դաժան պայմաններին, եզդիներն պահպանել են իրենց բոլոր մարդկային արժանիքները. «Ինչքան ուրախալի է, որ երկար ու ձիգ տարիների անասնապահությամբ զբաղվելու թշվառ պայմանները՝ իրենց աստանդական բոլոր արկածներով, չեն կարողացել՝ անհետք ջնջել եզդիների նախնի մարտական ոգին, խիզախությունն ու մարդկային բարեմասնությունները…
Քաղաքական անբարենպաստ հանգամանքների բերումով, չնայզծ իր ուժգին ձգտումների, այս հին ժողովուրդը մինչ օրս ոչ միայն հնարավորություն չի ունեցել՝ իր մշակութն զարգացնել և կրթություն ձեռք բերել, այլև զորկ է մնացել սեփական գիր ու գրականությունից: Նրանք իրենց տարաբախտ ճակատագրի բերումով ապաստան են գտել խուլ լեռնաշղթաների քարանձավներում և ծերպերում և իրենց գոյությունն ապավինել են միայն իրենց որսորդությանը, անասնապաությանն ու տնային ձեռագործությանը և պահպանել են իրենց ազգային լեզուն և ինքնուրույն կրոնը:
Երբ ես արդեն պատրաստվում էի՝ տխուր մտքերով ավարտել եզդիների թշվառ վիճակին և ապերախտ մարդկության աններելի անտարբերությանն նվիրված իմ այս փոքրիկ աշխատությունը, փոստով ստացած թերթերից մեկոմ («Մշակ»,1910 թ., համար 4) անսպասելի ուրախությամբ կարդում եմ, որ տիկին Սաթենիկ Պահլավունին շտապում է Իգդիրից հաղորդել Շվեդների՝ եզդիների հանդեպ ձեռնարկած մարդասիրական քայլի մասին:
… Շվեդիյայից արդեն մի տիկին է գործուղվել՝ եզդի երեխաների համար Իգդիրում որբանոց բացելու նպատակով, և նա այդ հարցով արդեն դիմել է կառավարությանը: Իսկ երկու օր անց «Կավկազ» պաշտոնաթերթի 8-րդ համարում հաղորդվում է, որ այդ նույն շվեդուհին արդեն Երևանի նահանգապետ պարոն Տիզենհաուզենի հետ բանակցություններ է վարոմ՝ «Շվեդա-եզդիական» որբանոցի բացման հարցն դրականորեն լուծելու համար:
Միթե զարմանալի չէ՞, որ Եվրոպայի ծայրամասային մի փոքր պետություն մարդասիրական կարեկցությամբ հետաքրքրվել է հազարամյակների ընթացքում մոռացության մատնված մեծ ազգի դժբախտ հետնորդներով, սակայն ասիական մեծ ազգերը, որոնք նրանց դարավոր հարևաններն են համարվում, բոլորովին ապերախտ են գտնվել այդ թշվառ, սակայն հրաշալի ժուղովրդի փառավոր անցյալի և անփառունակ ներկայի հանդեպ:
Սակավ մխիթարական չէ, որ վերջապես մեր բարեգութ հզոր պետության Կովկսի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ արդեն ձեռնարկվել է եզդիական տարրական առաջին դպրոցի բացումը…
Սակայն այդ բոլորը անբավարար է՝ նրանց անսահման խնդիրներն լուծելու համար: Նախ և առաջ հարկավոր է հիմննավորապես ուսումնասիրել նրանց առանձնահատուկ, գեղեցիկ և հարուստ լեզուն, կիրառական արվեստը, աննման ու բացառիկ դավանանքը, նրանց սովորութներն ու կենցաղը, կաթնամթերքների մշակումը, ժողովրդական բժշկությունը և կենդանիների հոգատար խնամքը, որոնք անհիշելի ժամանակներից հասել են մեր օրերը: Եվ դա, թերևս, մի լուրջ քայլ է հանդիսանալու՝ ժամանակակից մշակույթի և գիտության ուսումնասիրության ուղղույամբ և հույժ կարևոր ձեռնարկում՝ վերածնվող և զարգացող գիտության և պրոֆեսիոնալ արվեստի համար:
՝ … Եվ ո՞վ ու ե՞րբ պիտի մտածի՝ այդ վիշապազոն տոհմի ներկայացուցիչներին սեփական գիր ու գրականություն պարգևելու մասին, որոնք ի ծնե ոժտված են բացառիկ ուշիմությամբ:
Ո՞վ պետք է օգնի նրանց՝ զբաղվելու սեփական քաղաքականությումբ: Չգիտե’մ…» (էջ 35 – 37):
Եվ, չնայած հեղինակի այս հարցերը հռետորիկ են թվում, և , կարծես, նա ջանադրաբար շարունակում է՝ փնտրել այն հարցի ձևակերպումը, թե ովքեր են եղել եզդները և չար ճակատագրի բերումով, ինչ է պատահել նրանց հետ, սակայն, այս հարցերի պատասխանը նա, ըստ էության, ձևակերպել է դեռ իր գրքի սկզբում, երբ արձանագրել է.
«…Չնայած իրենց աղետալի վիճակին, հետամնացությանն ու փոքրաթվությանը, եզդիները աչքի են ընկնում իրենց այնպիսի բարեմասնություններով, որոնք ընդհանրապես հատուկ են մեծ ազգերի հետնորդներին» (էջ 5):
*
* *
Հայ-քրդական հարաբերութևունների մասին տարբեր ժամանակներում շատ է խոսվել ու գրվեէլ (հատկապես սովետական շրջանում), սակայն, հետաքրքիր է, որ Սիոն Վարդապետ Տեր-Մանվելյանի և նրա հիշյալ գրքի մասին ոչինչ հայտնի չի եղել: Եվ այս փաստն առավել ևս զարմանալի է երևում, երբ նկատի է առնվում այն հանգամանքը, որ սովետական շրջանում Հայաստանում բուռն կերպով զարգացել է քրդագիտությունը. Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի կազմում Քրդագիտության բաժին է գործել, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը ունեցել է քրդագիտության բաժին, տարբեր թեմաներով գիտական թեզեր են պաշտպանվել (նույնիսկ քրդերի անասնապահակա՜ն մշակույթի մասին), առանձին գրքեր և հոդվածներ են հրատարակվել, սակայն այս հեղինակի և նրա այս սքանչելի գրքի մասին՝ ոչ մի խոսք:
Հարց է ծագում՝ Ինչու՞:
Իհարկե, այս հարցը հռետորիկ է…
Սակայն պետք է նկատել, որ Ս. Վ. Տեր-Մանվելյանի «Եզիդի կուրմանջ» գիրքն արժեքավոր է ոչ միայն որպես գիտական աշխատություն, այլև աեն կարող է, մեր երկու հարևան ժողովուրդների դարավոր բարի դրացիական հարաբերությունները ճիշտ հասկանալու և վերաիմաստավորելու գործում կարևոր դեր խաղալ:
Սպասենք և հուսա՛նք:
_____________
1 Այն հարցըը, թե ինչու են հայերը միդիացիներին մար անվանում, հնագույն ժամանակներից զբաղեցրել ինչպես պատմիչների ու պատմաբանների, այնպես էլ առանձին ուսումնասիրողների և գրողների միտքը: Եղել են ճշմարտությունից հեռու, ոչ գիտական մեկնություններ: Սակայն իրականում այս բառը ունի իր ստուգաբանությունը, և այն գիտականնորեն մեկնելի է:
Հայտի է, որ որոշ ժողովուրդների ինքանվանումը և հարևան ժողովուրդների կողմից նրանց տված անվանումը հաճախ չէն համընկնում: Որինակ, գերմանացիներն իրենց դոյչե (Deutsche) են անվանում, իրենց երկիրը՝ Դոյչլանդ (Deutschland), իսկ ռուսները նրանց անվանում են՝ նեմցի (немцы), իսկ նրանց երկիրը՝ Գերմանիյա (Германия), որոշ ժողովուրդներ նրանց գերմաններ են անվանում, մյուսները՝ ալման (alman): Քրդերը մինչ օրս առօրյա խոսակցության և ոչ պաշտոնական գրականության մեջ Թուրքիան անվանում են «R’om a r’eş» (Սև Հռոմ): Սա համապատասխանում է այն իրողությանը, որ թուրքերը ժամանակին զավթել են Բյուզանդիայի հողերը, որը քրդերի կողմից Ռոմ է անվանվել (Արևելա-Հրոմեական Կայսրության անունից), և նրան ավելացրել են սև («r’eş») մակդիրը, որովհետև նրանք այդ կայսրության դաժանությունների մասին ոչ թե հարևանցիորեն են լսել, այլ իրենց կաշվի վրա են զգացել նրա ամբողջ դաժանությունը: Հայերըն իրենց հայ են անվանում, հարևան վրացիները նրանց անվանում են սոմեխեբի, ռուսները՝ արմյանե (армяне) , իսկ մյուսները՝ էրմենի (ermeni) , կամ՝ Armenians: Վարացիներն իրենց անվանում են քարտվելեբի (ქართველები), հարևան հայերը նրանց վրացի են անվանում, ռուսները՝ գրուզինի (грузины), իսկ մնացածը՝ Georgians, կամ՝ gurji …
Հարց է ծագում. «Ինչու՞ են տարբեր ժողովուրդները նույն երկիրն ու նրա բնակիչներին տարբեր անունով են կոչում»: – Իհարկե, այս հարցն ունի իր տրամաբանական բացատրությունը. տարբեր ժողովուրդներ նույն երկրին տարբեր կողմերից են հարևանություն արել և անում, և այդ իսկ պատճառով, յուրաքանչյուրն շփվել է նույն երկրի տարբեր տարածքներում ապրող տարբեր ցեղերի հետ: Եվ, արդյունքում, նրանցից յուրաքանչյորն այդ երկրի ողջ ժողովրդին ճանաչել է մի կոնկրետ ցեղի միջոցով, նույնացնելով նրան երկրի ողջ ժողովրդին: Եվ այդ հիման վրա էլ նրանք երկրի ժողովուրդը անվանել են իրենց ճանաչած ցեղի անունով, և դրա համապատասխան էլ՝ ողջ երկիրը:

Եվ այստեղից էլ՝ այն հարցի պատասցանը, թե ինչու՞ են հայերը միդիացիներին մար անվանել (և այժմ էլ շարունակում են անվանել), իսկ Միդիան՝ Մարաստան: Ժամանակին (մ. թ. ա. 600-ական թթ), երբ հայերը Փռուգիայից եկել ու բնակվել են Միդիայի հարևան տարծքներում, նրանք, ինչպես վկայում են պատմական աղբյորները, միդիացիների հետ ծանոթացել և շփվել են այդ կայսրության այն կողմից, որտեղ ապրել են մարդերը, որոնց ազգային տարածքն (երկիր) էլ Մարդաստան է կոչվել: Եվ այս Մարդաստանը սկզբում եղել է Ուրարտույի կազմում, իսկ հետո, երբ Միդիական Կայսրությունը գրավել է Ուրարտուն, նրա կազմում (տես Ուրարտույի և Միդիայի քարտեզները): Եվ, քանի որ հայերը շփվել են մարդերի հետ, այդ իսկ պատճառով Միդիայի ողջ ժողովուրդն որպես մարդ են ընդունել, և, համապատասխանորեն, Միդիան՝ որպես Մարդաստան: Եվ հետո միայն, բառափոփոխական պրոցեսների ընթացքում այդ բառից սղվել է դ հնչյունը և մարդ բառը դարձել է մար, իսկ Մարդաստանը՝ Մարաստան (Այս մասին մանրամասն տես՝ Азиз Мамоян, «Где же историческая правда?» – http://kurdistan.ru/tags/1341.html):
2վիշապազուններ – Միդիայի թագավոր Վիշտասպի անվան աղավաղված ձևից կազմված բառ է, ոչ մի կապ չունի հայերեն վիշապ բառի հետ. Սկզբնական ձևն եղել է՝ վիշտասպազուններ – այսինքն՝ Վիշտասպի ժառանգներ, հետնորդներ: Վիշտասպը եղել է Միդիայի հզոր արքան և Զրադաշտ մարգարեի բարերարն ու հովանավորը: Նրա մասին հիշատակությոն կա զրադաշտության սուրբ գիրք «Ավեստայում»: Վիշտասպը թագադրության ժամանակ Միդիայի թագավոր Կիաքսարին շնորհված արքայական անունն է (Մանրամասն տես՝ Азиз э Джаво Мамоян, «Пророк заратуштра: всю правду знаем мы о нем?» – http://kurdistan. today/?p=22061; http://kurdistan. today/?p=22623)
3Մարաստան – տես՝ 1-ին ծանոթությունը;
4 Աշդահակ, այնպես էլ՝ Աժդահակ – Միդիայի թագավոր Աստիագի անվան աղավաղված ձևը՝ հայերեն արտասանությմբ և գրությամբ: Հնարավոր է, որ հայերեն աժդահա բառը սրանից է ծագում, ինչպես պարթև և պարթևահասակ բառերը՝ պարթև անունից.
5 Ահա, Մովսես Խորենացու «Հայոց պատմոթյան» այն հատվածը, որն Տեր-Մանվելյանն իր գրքի համար բնաբան է ընտրել.
«Ահա այժմ ես զվարճանում եմ` ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում:
… Մեդացի Վարբակեսը մեր քաջ նախարար Պարույրին թագավորության պատիվ և ձև խոստանալով, գումարում է նաև արի մարդկանց մեծ բազմություն, որոնք չափազանց հաջողակ էին նիզակ, աղեղ և սուր գործածելու մեջ, և այս կերպով Սարդանապալից թագավորությունը գրավելով` տիրում է Ասորեստանին և Նինվեին»:
(Հայոց պատմություն, գիրք Ա, գլուխ ԻԱ)

6 Ս. Վ. Տեր-Մանվելյանի այն կարծիքը, որն վերաբերվում է եզդիների ուշիմությանն ու սրամտությանը, հետաքրքիր է, սակայն գոյություն ունի նաև մեկ ուրիշ կարծիք: Դա ժամանակակից անգլիացի գիտնական Էնդրյու Քոլլինզի կարծիքն է, ում ձեռքի տակ, ըստ երևույթի, եղել նաև ուրիշ հավաստի տեղեկություններ:
Ահա, թե ինչ է գրում նա.
«Եզդիական տոհմերի հնագույնության մասին են վկայում իրենց ավանդույթները. մեր աշխարհի տարիքն հաշվարկելու համար նրանք մեծ ժամանակահատվածներ են օգտագործում: Նրանք հաստատոմ են, որ գոյություն են ունեցել յոթանասուն երկու Ադամներ, որոնցից ամեն մեկը 10 հազար տարի է ապրել, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իր նախորդից կատարյալ է եղել: Ադամներին իրարից բաժանել են 10-ական հազար տարվա ժանակահատվածներ, և այդ ընթացքում մեր երկիրը անբնակ է եղել. Եզդիները հավատում են, որ ժամանակակից մարդիկ համարվում են յոթանասուն երկու Ադամներից վերջինի հետնորդները, և դա նաշանակում է, որ երկրագնդի տարիքը 1440 հազար տարի է: Այսպիսի ճշտություն ինքնըսինքյան ոչ մի բանի մասին չի ասում, սակայն այս մեծությունները (…), առաստաղից չեն վերցված: Ընդհակառակը, նրանք ժամանակի շատ հնագույն աստղաբաշխական փուլերի արտացոլումն են և վկայում են իրենց՝ ունիվերսալ թվերին իրազեկ լինելու մասին, որոնք գոյություն են ունեցել ամբողջ աշխարհի ժողովուրդների լեգենդներում և առասպելներում» (Эндрю Коллинз, Падшие ангелы, Москва, 2008, //Andrew Collins, From The Ashes of Angels գրքի ռուսերեն թարգմանությունը էջ 207):

Ազիզ է Ջավո Մամոյան
Մայիս – 2017 թ.

Короткая ссылка:: http://kurdish.ru/PUqVd

Что будем искать? Например,Курдистан

Мы в социальных сетях